Գլխավոր Լրահոս

Մարզերի բնակիչներին նյութապես շահագրգռել են՝ մասնակցելու հավաքին. Քննչական կոմիտե

Մարզերի բնակիչներին նյութապես շահագրգռել են՝ մասնակցելու հավաքին. Քննչական կոմիտե

Մի խումբ անձինք 2025-ի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով նյութապես շահագրգռել են ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ բնակիչների։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ ավարտվել է դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Կոմիտեից նշում են, որ երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

«Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), մեկ անձի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։ Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

***

Հուլիսի 4-ին Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգում տեղի էր ունեցել հանրահավաք` ի աջակցություն հունիսի 17-ին կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի։ Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելու մասին հայտարարությունից հետո Կարապետյանը կալանավորվել է իր դեմ Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներից հետո։ Նրա ընկերությունների դեմ կառավարությունը սկսել է հարձակումներ, օրենքների փաթեթ ընդունել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության (ՀԷՑ) պետականացման ուղղությամբ՝ ՀԷՑ-ում հաստատելով պետական կառավարում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում