Գլխավոր Լրահոս

Մոտ ապագայում ռուսական գազն Ադրբեջանի տարածքով Իրան կհասնի․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Մոտ ապագայում ռուսական գազն Ադրբեջանի տարածքով Իրան կհասնի․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը հույս ունի, որ ռուսական գազի մատակարարումները Ադրբեջանի տարածքով կկարողանան սկսվել մոտ ապագայում, «Գազպրոմի» հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ, և գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Սակայն մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերյալ։ Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա ամեն ինչ կսկսվի», - նշել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական գազի առաջին մատակարարումները Ադրբեջանի տարածքով գործող ենթակառուցվածքների միջոցով կսկսվեն 2025-ին՝ տարեկան 1,8 մլրդ խորանարդ մետր ծավալով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում