Գլխավոր Լրահոս

Ավստրալիան Իրանի դեմ դիվանագիտական պատերազմ է սկսել Իսրայելի պատճառով

Ավստրալիան Իրանի դեմ դիվանագիտական պատերազմ է սկսել Իսրայելի պատճառով

Ավստրալիայի կառավարությունը պաշտոնապես մեղադրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին Ավստրալիայում կազմակերպված հակասեմական հարձակումների մեջ։

Ավստրալիայի ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ Մելբուռնում գտնվող «Ադաս Իսրայել» սինագոգի և Սիդնեյի հրեական սննդի հաստատության վրա իրականացված հարձակումները համակարգվել են Իրանի կողմից։

Արձագանքելով այս գործողություններին՝ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է Իրանի դեսպանի՝ Ահմադ Սադեղիի արտաքսման մասին։  Միաժամանակ, Ավստրալիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Թեհրանում։

Կառավարությունը նաև հայտարարել է, որ պատրաստվում է  Իրանի հեղափոխական պահապանների կորպուսը պաշտոնապես ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։

Իրանի իշխանությունները հերքել են մեղադրանքները՝ դրանք որակելով որպես «քաղաքական մանիպուլյացիա»։ Սակայն Ավստրալիայի հրեական համայնքն ու Իսրայելի դեսպանատունը ողջունել են երկրի կտրուկ և հստակ արձագանքը։

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին հեռանալ Իրանից՝ հաշվի առնելով անվտանգության աճող վտանգները։

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում