Հանուն Արցախի վերադարձի հանրահավաք կանցկացվի սեպտեմբերի 2-ին

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում հանուն Արցախի վերադարձի, հանուն ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության հանրահավաք կանցկացվի։ Այս մասին հայտնել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության հռչակման օրն է։
«Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը և հրաժարվել արժանապատվությունից ու մեր բոլոր իրավունքներից։
Սակայն, ճշմարտությունը մեկն է. Արցախի էջը փակված չէ, մեր ժողովուրդն ունի իրավունքներ, որոնց համար պայքարը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, այլ պաշտպանում է այն։
Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների արդյունքում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով հարյուր հազարավոր արցախահայեր այսօր տնազուրկ են, բայց նրանց սրտերում ապրում է միևնույն երազանքը՝ վերադառնալ տուն, ապրել իրենց հողի վրա, ապրեցնել ազգային ժառանգությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։
Տեղադրություն
Civilnet










