Գլխավոր Լրահոս

Պետությունը կշարունակի փոխհատուցել Արցախից բռնի տեղահանվածների ուսման վարձը․ ԿԳՄՍ նախարար

Պետությունը կշարունակի փոխհատուցել Արցախից բռնի տեղահանվածների ուսման վարձը․ ԿԳՄՍ նախարար

2025-26 ուսումնական տարում պետությունը կշարունակի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին տրամադրել կրթաթոշակ՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ամփոփելով բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ընդունելության գործընթացի նախնական արդյունքները։

Ըստ նախարարի, այս աջակցությունն արդեն գործում էր նախորդ տարի, և այն վերաբերել էր առաջին կուրս ընդունված ուսանողներին։ 

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այս քաղաքականությունը կշարունակվի նաև այս ուսումնական տարում։ Մոտ 240 ուսանողի տվյալներն արդեն ունենք, և նրանք, ովքեր նոր ընդունվել են առաջին կուրս, բուհերում և քոլեջներում՝ վճարովի հիմունքներով, կստանան պետության կողմից կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցման համար»,- նշել է Անդրեասյանը։

Նախարարը հավելել է, որ 2023-ի հոկտեմբերին ընդունված կառավարության որոշումները սահմանում են կրթաթոշակի տրամադրման հստակ պայմանները, որոնք չեն փոփոխվել։ Ըստ այդմ՝ շահառու կդառնան նաև նոր ընդունված ուսանողները։ Նախատեսվում է, որ կրթաթոշակը կտրամադրվի ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում՝ պայմանով, որ ուսանողները պահպանեն պատշաճ առաջադիմություն։ Երկրորդ կուրսից սկսած, գործում են առաջադիմության գնահատման համապատասխան մեխանիզմներ։

«Մեզ համար շատ կարևոր է, որ ուսանողները ոչ միայն ստանան կրթություն, այլ նաև ունենան անհրաժեշտ մասնագիտական հմտություններ և կարողանան հաջողությամբ մտնել աշխատաշուկա»,- ընդգծել է նախարարը։

Ըստ Անդրեասյանի, սա արվում է՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում նախարարությանը հաճախ են դիմում տեղահանված ընտանիքներ՝ շահառու լինելու կարգավիճակի հստակեցման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում