Գլխավոր Լրահոս

Խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը պետք է հետևի հայ-թուրքական սահմանի բացումը. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը պետք է հետևի հայ-թուրքական սահմանի բացումը. Արարատ Միրզոյան

Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը պետք է հետևի հայ-թուրքական սահմանի բացումը և հարաբերությունների կարգավորումը: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարարի խոսքով՝ Թուրքիան իր կողմից խոչընդոտ չի տեսնում, սակայն կարգավորման գործընթացը կապում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ։

«Պաշտոնական հրապարակային մակարդակում և փակ դռների հետևում, այսինքն հանդիպումների ընթացքում, ինչ-որ լսել ենք Թուրքիայից, դա հետևյալն է՝ մենք խնդիր չունենք, մենք ուզում ենք, պատրաստ ենք բացել սահմանները, հաստատել հարաբերությունները, բայց մենք պետք է դա անենք Հայաստան-Ադրբեջան կարգավորումից, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», - ասել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ թեև պաշտոնական ստորագրում դեռ տեղի չի ունեցել, սակայն պայմանագրի նախաստորագրումը տեղի է ունեցել այնպիսի միջավայրում և շեշտադրումներով, որ դրա կշիռը կարող է գերազանցել վերջնական ստորագրմանը։

«Հիմա ինձ տրամաբանությունը հուշում է, որ սրան պետք է հետևի Հայաստանի և Թուրքիայի հետ ենթակառուցվածքների ապաշրջափակումը», - ընդգծել է նա։ «Ես տեսնում եմ թուրքական կողմի շահը դա անել, դե եթե չկա խոչընդոտ, սպասում էինք այդ իրադարձությունը, այդ իրադարձությունը կա, թերևս կարող ենք առաջ գնալ»։

Արարատ Միրզոյանը հավելել է, որ Թուրքիայի շահերից է բխում արագացնել ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ տարածաշրջանային խոշոր տրանսպորտային նախագծերից անմասն չմնալու համար։

«Ինձ թվում է, ես կարծում եմ, որ իրենց շահն էլ է արդեն օր առաջ ապաշրջափակել ենթակառուցվածքները, և անմասն չմնալ էս մեծ ապաշրջափակումից, և էդ ապրանքները, որ Պեկինից պիտի շարժվեն Հայաստանով, հետո Թուրքիայի տարածքով և շարունակվեն մինչև, չգիտեմ, Լիսաբոն և Լոնդոն», - նշել է նախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում