Գլխավոր Լրահոս

Արցախից զոհվածների ընտանիքների վարկերը կմարի պետությունը

Արցախից զոհվածների ընտանիքների վարկերը կմարի պետությունը

Օգոստոսի 28-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանված առանձին ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկը և աջակցության տրամադրման կարգը։

Արցախի կառավարությունը 2022-ին էր տրամադրել 20-22 մլն դրամի հավաստագրեր՝ զոհվածի կամ անհետ կորածի 80-ից ավել ընտանիքների, որոնք տուն են գնել Հայաստանում։ Ըստ այդ ծրագրի՝ այդ ընտանիքների հիփոթեքային վարկերը պիտի մարեր Արցախի կառավարությունը։ Սակայն Արցախի կառավարության լուծարումից հետո վարկերը չէին մարվում, և այդ պարտավորությունը դրվում էր ընտանիքների վրա։ Փաստի առաջ հայտնված ընտանիքները սպասում էին կառավարության որոշմանը։

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ այդ ընտանիքներին «Հայբիզնեսբանկ»-ի (իրավահաջորդը՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ») տրամադրած հիփոթեքային վարկերի մայր գումարն ու տոկոսները կվճարվեն Հայաստանի պետական բյուջեից։ Վարկերի մարման գործընթացը կմեկնարկի 2025-ի սեպտեմբերի 20-ից և կշարունակվի մինչև դրանց ամբողջական մարումը։ Եթե ընտանիքի որևէ անդամ Հայաստանի քաղաքացիություն չունի, աջակցությունը կսկսի գործել քաղաքացիություն ստանալուց հետո։ Բանկը վարկային պայմանագրերի ու ժամանակացույցերի մասին տվյալները կփոխանցի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որը կհամակարգի ֆինանսավորումը։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Աիդա Ավագյանը, որի ամուսինը զոհվել էր 44-օրյա պատերազմում, ասաց, որ այժմ վարկային արձակուրդ է վերցրել, և 2025-ի հունվարից վարկը կսկսի մարել պետությունը։

Ասյա Առստամյանը, որը որդուն է կորցրել 44-օրյա պատերազմում, նշեց, որ որոշման մասին լսել է, բայց ամուսինը քաղաքացիություն ստանալու խնդիր ունի, քանի որ ծննդյան վկայական չունի։ 

«Երբ 1992-ին ադրբեջանցիները մտան Մարաղա, մենք դուրս եկանք, և վկայականը մնաց այնտեղ»,– ասաց նա։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում