Գլխավոր Լրահոս

ՆԳՆ-ի բացահայտած վնասներից պետբյուջե է վերականգնվել 1,57 տոկոսը

ՆԳՆ-ի բացահայտած վնասներից պետբյուջե է վերականգնվել 1,57 տոկոսը

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նորաստեղծ վարչությունում։ Քննարկվել են կատարված աշխատանքները, որոնց արդյունքում, ըստ ՆԳՆ-ի, պետբյուջե է վերականգնվել բացահայտված պետական վնասի ընդամենը 1,57 տոկոսը։

Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ պետությանը և համայնքներին պատճառված նյութական վնասը կազմել է 3,4 մլրդ դրամ։ Ընդ որում, միայն մեկ բացահայտման արդյունքում չվճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3 մլրդ դրամ։

Ըստ ՆԳՆ-ի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական բյուջե վերականգնվել է շուրջ 54 մլն դրամ։ Սա նշանակում է, որ վերականգնվել է հայտնաբերված ընդհանուր վնասի մոտ 1,57 տոկոսը։

Հաղորդագրության համաձայն՝ չնայած պատճառված վնասի և վերականգնված գումարի զգալի տարբերությանը, նախարար Արփինե Սարգսյանը դրական է գնահատել կատարված աշխատանքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում