Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Ալիևը նույն կերպ են դիտարկում գործընթացները, ըստ Էրդողանի

Փաշինյանն ու Ալիևը նույն կերպ են դիտարկում գործընթացները, ըստ Էրդողանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի. այդ հույսերը նա «նկատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ բանակցություններում»։

Լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հայ-ադրբեջանական համաձայնությունները արագացրել են խաղաղության գործընթացը։

«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության օրակարգում խոչընդոտները զգալի չափով հաղթահարել են և վերջնական կետի են հասել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո համապարփակ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նկատեցի, որ երկու կողմն էլ նույն կետում են գտնվում և նույնությամբ են նայում [գործընթացներին]»,- նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների մասին․ «Զանգեզուրի միջանցքի հարցում որևէ խնդիր, հակասություն չկա։ Պարոն Ալիևը այդ խնդրում ավելի քան վստահ է։ Նրանց ձեռնարկելիք քայլերի համար գրեթե վճռորոշ էր Ամերիկա կատարած այցն ու հանդիպումները»։

Էրդողանը վստահեցրել է, որ հաղորդակցությունների հարցում Ռուսաստանի ու Իրանի անհանգստությունները տեղին չեն․ «[Հաղորդակցությունների բացումը] մեզ վրա էլ դրականորեն կազդի, տարածաշրջանի երկրների համար էլ դրական կլինի։ Շատ պարզ է ամեն ինչ։ Ռուսաստանն ու Իրանն էլ ապագայում կհասկանան, որ իրենց  անհանգստություններն անպատեհ էին», - ասել է Թուրքիայի նախագահը։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվեց Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը, որին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում