«Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղությանն ու Ադրբեջան-Հայաստան կարգավորմանը». հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Համապատասխան գրառումը պաշտոնյան արել է նախագահական նստավայրում աշխատանքի և սոցիալական հարցերով՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախարարների միջև հանդիպման արդյունքներով։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հայ-ադրբեջանական համաձայնությունները Յըլմազը պատմական քայլ է համարել՝ նշելով որ «այն ավելի է մեծացրել հույսերը Հարավային Կովկասի խաղաղության և կայունության հարցում»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 2-ին լրագողների հետ զրույցում նույնպես կարևորել էր օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հայ-ադրբեջանական համաձայնությունները, նշելով, որ դրանք արագացրել են խաղաղության գործընթացը։ Էրդողանի գնահատմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ներկայում «նույն կերպ են նայում խաղաղության գործընթացին»։
Civilnet











