Գլխավոր Լրահոս

Վարչարարությունն իր արդյունքը տալիս է․ Ավինյանը՝ տրանսպորտում տուգանելու մասին

Վարչարարությունն իր արդյունքը տալիս է․ Ավինյանը՝ տրանսպորտում տուգանելու մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար սահմանված տուգանքները տալիս են իրենց արդյունքը։ Այդ մասին նա ասաց քաղաքապետարանի սեպտեմբերի 8-ի աշխատանքային նիստին՝ հիմք ընդունելով տրանսպորտում ուղետոմսերի վավերացման վիճակագրությունը։

Ըստ այդմ՝ սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում վճարումների վավերացումների թիվն աճել է շուրջ 17 տոկոսով՝ կազմելով ավելի քան 406,000։ Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում գրանցվել է ավելի քան 2,8 մլն վավերացում։

Համեմատության համար նշվեց, որ օգոստոսին շաբաթական միջին աճը կազմել է 3 տոկոս։

«Արձանագրենք, որ վարչարարությունն իր արդյունքը տալիս է»,- զեկույցը լսելուց հետո ընդգծեց քաղաքապետը։ Ի դեպ, քաղաքապետարանում մոռացության էին մատնել այն հանգամանքը, որ, ի տարբերություն օգոստոսի, սեպտեմբերին ուղևորահոսքի կտրուկ աճ է եղել՝ կապված դպրոցների ու բուհերի աշխատանքի մեկնարկի հետ։

Օգոստոսից մայրաքաղաքի հանրային տրանսպորտում հսկողություն է իրականացնում Հասարակական կարգի պահպանության ծառայությունը։ Տեսուչները հատուկ սարքի միջոցով ստուգում են՝ արդյոք ուղևորը վճարել է երթի համար, թե ոչ։ Չվճարելու դեպքում ուղևորը տուգանվում է։

Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բաբայանը տեղեկացրեց, որ այս ընթացքում տուգանել են ավելի քան 350 քաղաքացու, իսկ բեկանվել է 5 տուգանք։ Նա ասաց, որ եթե քաղաքացին պնդում է, որ ինքը վճարել է, տեղում կապվում են համապատասխան մարմնի հետ ու ճշտում։

«Բարի, բայց նույնիսկ սա բավարար չէ։ Հաջորդ անգամ ներկայացրեք բողոքարկման կարգը, մինչ դատարան գնալը պետք է ընթացակարգ ունենանք մեզ մոտ»,- ասաց Ավինյանը։

Դիտեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում