Գլխավոր Լրահոս

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար հայկական կողմը պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր. Ամիրբեկով

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար հայկական կողմը պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր. Ամիրբեկով

Կայուն խաղաղություն հաստատելու համար Հայաստանի հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից նախաստորագրված խաղաղության պայմանագրի տեքստին և ոգուն. ֆրանսիական I24 News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Էլչին Ամիրբեկովը նշել է, որ այս փուլում խոսքը վերաբերում է միայն նախաստորագրմանը, բայց ոչ վերջնական ստորագրմանը․ «Խաղաղության պայմանագիրը ստորագրելու և այն հետագայում կյանքի կոչելու համար հայկական կողմը դեռ պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր։ Մասնավորապես, Հայաստանի Սահմանադրությունում մինչ օրս առկա են կետեր, որոնք պարունակում են անընդունելի տարածքային պահանջներ և հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հետևաբար, կայուն խաղաղություն հաստատելու համար Հայաստանի հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից արդեն պարաֆավորված խաղաղության պայմանագրի տեքստին և ոգուն»։

Միևնույն ժամանակ, ըստ Ամիրբեկովի, պայմանագրի բուն նախաստորագրումը համարվում է էական առաջընթաց։

«Դա երկկողմ կառուցողական երկխոսության, երկու կողմերի քաղաքական կամքի, ինչպես նաև մի շարք միջազգային գործընկերների աջակցության արդյունքն է։ Հատկապես բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն ու ջանքերը։ Եթե այս գործընթացը շարունակվի լրջորեն և վճռականությամբ, կարող է բացվել նոր էջ Հարավային Կովկասի պատմության մեջ՝ հիմնված համագործակցության, կայունության և ընդհանուր բարեկեցության վրա», - եզրափակել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում