Գլխավոր Լրահոս

Մոսկվայի դատարանը ձերբակալել է Ադրբեջանի կողմից հետախուզվող անձի

Մոսկվայի դատարանը ձերբակալել է Ադրբեջանի կողմից հետախուզվող անձի

Յուսեֆ Բարդուկա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Մոսկվայում ձերբակալվել է մի անձ, որին Ադրբեջանը հետախուզում է ահաբեկչության մեղադրանքով, հաղորդում են ռուսական պետական լրատվամիջոցները։

Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնել կասկածյալի ինքնությունը, քաղաքացիությունը կամ ձերբակալման ժամանակը։

Ռուսական պետական RIA Novosti գործակալությունը, հղում անելով դատարանի նյութերին, երեքշաբթի գրել է, որ տղամարդը հետախուզվում էր Ադրբեջանի կողմից ահաբեկչական նպատակներով վարժանքներ անցկացնելու, հանցավոր խմբավորում կազմակերպելու և զինված խմբեր ստեղծելու համար։ Գործակալության փոխանցմամբ, ռուս իրավապահները կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ ստացել են «շտապ կապուղիներով փոխանցված ձերբակալման պահանջի» հիման վրա։

Դատարանի նյութերում նշվում է, որ տղամարդը Ռուսաստանի քաղաքացի չէ, սակայն նրա ազգությունը չի նշվում։

Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության տեղեկացմամբ, Բաքուն մտադիր է դիմել նրա արտահանձնման խնդրանքով։

Առանձին գործով, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ՖՍԲ) երկուշաբթի հայտարարել է, որ Ստավրոպոլի շրջանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի, որին մեղադրում են «Ուկրաինայի ահաբեկչական կազմակերպության» (Ռուսաստանում արգելված) հանձնարարությամբ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Հայտնի չէ՝ այս երկու գործերը կապված են միմյանց հետ, թե ոչ։

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսաբանել են Ստավրոպոլի ձերբակալությունը, սակայն չեն անդրադարձել ՖՍԲ-ի պնդումների հավաստիությանը, որոնք OC Media-ն էլ չի հաստատել։

Ռուսաստանի անվտանգության ծառայությունները հաճախ են ահաբեկչության մեղադրանքներով ձերբակալում թե՛ օտարերկրացիների, թե՛ Ռուսաստանի քաղաքացիների։ Վերջին տարիներին՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, Մոսկվան հաճախ մեղադրանքներ է առաջադրում, սովորաբար առանց բավարար ապացույցների, պնդելով, թե կասկածյալները գործում են Կիևի հանձնարարությամբ։

Երկու ձերբակալություններն էլ տեղի են ունենում Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների անկման ֆոնին։ Դրա պատճառներից են 2024-ի դեկտեմբերին «Ազալ» ավիաընկերության ինքնաթիռի կործանումը, որի պատասխանատվությունը Բաքուն դնում է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության վրա, ինչպես նաև 2025-ի հունիսին Եկատերինբուրգում ռուսական ոստիկանության գործողության ընթացքում երկու ադրբեջանցիների սպանությունը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում