Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում բազմազգ զորավարժություններ են անցկացվել

Ադրբեջանում բազմազգ զորավարժություններ են անցկացվել

Այթան Ֆարհադովա, հրապարակվում է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Ադրբեջանը հյուրընկալել է «Հավերժ եղբայրություն» համատեղ բազմազգ զորավարժությունները՝ Թուրքիայի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Ղազախստանի մասնակցությամբ։

Զորավարժությունները մեկնարկել են երեքշաբթի և նախատեսվում է, որ կշարունակվեն շուրջ երկու շաբաթ։

Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկացմամբ՝ բազմազգ համատեղ զորավարժություններում կիրառվել են զրահատեխնիկա, բանակային ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

«Զորավարժության հիմնական նպատակը հատուկջոկատայինների միջև փորձի փոխանակումն ու նրանց հմտությունների կատարելագործումն է։ Մասնակից ստորաբաժանումները նաև կկատարեն մարտական պատրաստության առաջադրանքներ՝ կրակային պատրաստություն, պարաշյուտային ցատկեր, դիպուկահարների գործունեություն, ինչպես նաև բնակավայրերի մաքրման գործողություններ հակառակորդի ուժերից»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ սա «Հավերժ եղբայրություն» համատեղ զորավարժությունների չորրորդ փուլն է, որն արդեն դարձել է «ավանդույթ և ռազմական համագործակցության վառ օրինակ»։

Նախորդ զորավարժությունները կայացել էին Ղազախստանում 2024-ի սեպտեմբերին՝ ներգրավելով նաև Հորդանանի և Ղրղզստանի ուժերին՝ բացի այս վերջին փուլին մասնակցող երկրներից։

Ըստ իշխանամետ APA գործակալության՝ Ադրբեջանում անցկացվելիք զորավարժությունների մասին հայտարարվել էր հունիսին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում