Գլխավոր Լրահոս

Դատարանը վերացրեց Հրայր սարկավագ Հակոբյանի վարչական հսկողությունը

Դատարանը վերացրեց Հրայր սարկավագ Հակոբյանի վարչական հսկողությունը

Սեպտեմբերի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, «Սրբազան պայքարի» գործով վերացրեց Հրայր սարկավագ Հակոբյանի վարչական հսկողությունը՝ ուժի մեջ թողնելով միայն բացակայելու արգելք խափանման միջոցը։ Դատարանի որոշման համար հիմք է հանդիսացել Հրայր սարկավագի պատշաճ վարքագիծը։

Անցած նիստին՝ օգոստոսի 22-ին, դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը և մինչև նոյեմբերի 25-ը երկարաձգեց «Սրբազան պայքարի» գործով ինը մեղադրյալի կալանքի ժամկետները՝ Տիգրան Գալստյանի, Կարո Օկումուշյանի, Տիգրան Թոփալյանի, Մովսես Շահբազյանի, Միհրան Մախսուդյանի, Իգոր Սարգսյանի, Արմեն Ալեքսանյանի, Հայկ Շահնազարյանի և Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի համար։ Միայն Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով։

Նշենք, որ օգոստոսի 21-ի նիստում երեք ամսով երկարաձգվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, իսկ օգոստոսի 20-ին՝ այդ գործով միակ կին մեղադրյալ Լիդիա Մանթաշյանի կալանքը։

Բագրատ արք. Գալստանյանը և մյուսները մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու նպատակն իրագործել չկարողանալուց հետո՝ 2024-ի նոյեմբերից Բագրատ սրբազանը շարժման մի շարք մասնակիցների հետ խմբի կազմում նախապատրաստվել է իշխանությունը զավթելուն։ Մեղադրանքի համաձայն՝ նրանք ձեռք են բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում