Գլխավոր Լրահոս

Դատարանը երեք ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի կալանքը

Դատարանը երեք ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի կալանքը

Օգոստոսի 21-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց դատախազի միջնորդությունը և երեք ամսով երկարաձգեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանի կալանքի ժամկետը։

Դատավոր Ֆարխոյանը որոշումը հիմնավորեց նրանով, որ մեղադրյալի կողմից քննությանը խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու ռիսկերը շարունակում են բարձր մնալ։ Ըստ դատարանի՝ այլընտրանքային խափանման միջոցները, ինչպիսին է գրավը կամ տնային կալանքը, այս փուլում բավարար չեն՝ Գալստանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։

Որոշման հրապարակումից հետո Բագրատ սրբազանը հեգնական շնորհակալություն հայտնեց դատավորին։ 

«Լիդիա Մանթաշյայնի կալանավորումը երկարաձգելուց հետո ես գետնի տակը պիտի մտնեի, ամոթ ինձ, եթե դուրս գայի այդ միջավայրից։ Շնորհակալ եմ, որ չարեցիք այդ քայլը»,- դահլիճում հայտարարեց նա։ Մանթաշյանի կալանքի ժամկետը օգոստոսի 20-ին է երկարաձգվել նույն ժամկետով։

Այսօրվա նիստը ընթանում է առանց մեղադրյալների պաշտպանների մասնակցությամբ։ Նրանք բոյկոտել են դատական նիստը՝ պատճառաբանելով, որ դատարանը անօրինական է ձևավորվել։

Բագրատ արք. Գալստանյանը և մյուսները մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու նպատակն իրագործել չկարողանալուց հետո՝ 2024-ի նոյեմբերից Բագրատ սրբազանը շարժման մի շարք մասնակիցների հետ խմբի կազմում նախապատրաստվել է իշխանությունը զավթելուն։ Մեղադրանքի համաձայն՝ նրանք ձեռք են բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում