Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա անցակետի մոտ Սերդար Քըլըչին ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Սերդար Քըլըչի առաջիկա այցի մասին հայտնի էր դարձել նախորդ շաբաթ։ Թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նա ժամանելու է ցամաքային սահմանով՝ «Ալիջան»-«Մարգարա» սահմանային անցակետով։
Civilnet











