Գլխավոր Լրահոս

Երևանյան այցի նախօրեին Քըլըչն Իգդիրում քննարկել է Հայաստանի հետ սահմանի բացման հարցը

Երևանյան այցի նախօրեին Քըլըչն Իգդիրում քննարկել է Հայաստանի հետ սահմանի բացման հարցը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Հայաստան այցելելուց առաջ՝ սեպտեմբերի 11-ին, խոսել է առաջիկա բանակցային օրակարգի մասին, հայտնում է թուրքական Anadolu-ն։

Քըլըչն այցելել է Իգդիր՝ հանդիպելու նահանգապետ Էրջան Թուրանին։ Մեկնաբանելով սպասվող բանակցությունները՝ Քըլըչը հիշատակել է հաղորդակցային ուղիների հարցը և նշել Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհը։ 

«Այդ հաղորդակցությունը շատ կարևոր է։ Զանգեզուրի ուղին ոչ միայն վերաբերում է Հայաստանին ու Թուրքիային, այլև ճանանարհ է բացում դեպի ամբողջ Կենտրոնական Ասիա ու թյուրքական հանրապետություններ։ Աստված տա՝ մեր նախագահի հանձարարականի համաձայն կարճ ժամանակում այդ ճանապարհը բացվի, հատկապես մեր ամենամեծ նպատակն է նպաստելու Կարսի և Իգդիրի տնտեսությունների զարգացմանը»։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը բացելու սահմանը՝ հավելելով, որ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է տեխնիկական աշխատանքներ իրականացնել։

«Մենք կդիտարկենք այդ հնարավորությունները և կորոշենք, թե ինչ կարելի է անել երկու երկրների, հատկապես՝ այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար», - ընդգծել է բանագնացը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում