Գլխավոր Լրահոս

Սահմանահատման կնիքից Արարատի պատկերը հանելը կապ չունի Քըլըչի այցի հետ. Ռուբինյան

Սահմանահատման կնիքից Արարատի պատկերը հանելը կապ չունի Քըլըչի այցի հետ. Ռուբինյան

Հայաստանի պետական սահմանահատման կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը կապ չունի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հայաստանյան այցի հետ։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում չի եղել գեթ մեկ դեպք, որ Արարատ լեռան հետ կապված որևէ հարց բարձրացվի կամ որևէ քննարկում լինի»,- ասաց Ռուբինյանը։

Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինի Արարատ լեռան պատկերը։ 

Հարցին՝ Հայաստանի սահմանը հատելիս արդյոք Սերդար Քըլըչի անձնագրում Արարատ լեռան ուրվապատկերով դրոշմակնիք դրվե՞լ է, Ռուբինյանը պատասխանեց, որ տեղյակ չէ։

«Դրվել է, թե ոչ՝ ես չեմ հետաքրքրվել, բայց եթե դրված լինի՝ Արարատի պատկերով պետք է դրված լինի, որովհետև նոյեմբերի 1-ից է կնիքը փոխվում»,- ասաց Ռուբինյանը։

Սեպտեմբերի 12-ին Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Մարգարա անցակետով ժամանեց Հայաստան։

Նրա խոսքով՝ Արարատի ուրվագիծը հայկական կնիքներում միշտ չէ, որ եղել է,  և այն ի հայտ է եկել միայն 2000-ականների կեսերից։

«Օրինակ, 1999-ի դրությամբ, երբ որ մարդիկ հատում էին Իրանի կողմից Հայաստանի սահմանը, իրենց անձնագրում գիտե՞ք ինչ դրոշմակնիք էր դրվում՝ КПП РОССИЯ, ռուսերենով։ Այսինքն մարդիկ մուտք էին գործում Հայաստան, Հայաստանի սահմանին ռուսական ФСБ-ի սահմանապահը դրոշմակնիք էր դնում КПП РОССИЯ, ու Արարատի ուրվագիծ չկար։ 2004-ի դրությամբ, օրինակ, երբ որ մարդիկ  վայրէջք էին  կատարում Զվարթնոց օդանավակայան, կրկին ռուս սահմանապահը իրենց անձնագրի մեջ դնում էր դրոշմակնիք ռուսերենով КПП АРМЕНИЯ, ЕРЕВАН։ Եվ էլի Արարատի ուրվագիծ չկար։ Հետո 2000-ականների կեսից Արարատի ուրվագիծը հայտնվել է, հետո դարձել է հայերեն»,- ասաց Ռուբինյանը։

Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ կառավարությունը որոշել է փոխել կնիքի ձևը, այդ թվում՝ հանել է Արարատի ուրվագիծը՝ այն համոզմամբ, որ «իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներում պիտի լինեն մեր գործողությունները»։ 

Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Հայաստանի կնիքների վրա կարիք «չկա որևէ սիմվոլիկա, որևէ խորհրդանիշ դնել»։

«Ընդամենը դրոշմակնիք է, դա սիմվոլ չէ, բայց եթե կարիք կա ինչ-որ սիմվոլ դնելու, ես կդնեի մեր պաշտոնական խորհրդանիշները, բայց ոչ թե լեռան, այո, մեզ համար շատ հարազատ լեռան ուրվագիծ»,- ասաց Ռուբինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում