Գլխավոր Լրահոս

Գլխավոր հարկային տեսուչը կաշառք է ստացել․ նա կալանավորվել է

Գլխավոր հարկային տեսուչը կաշառք է ստացել․ նա կալանավորվել է

Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչը կաշառք է վերցրել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հաղորդագրության մեջ նշված է, որ նշանակված հարկային ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ օգտին ապօրինի գործողության և թողտվության համար կաշառք է ստացել, ինչպես նաև այլ հարկային տեսուչների հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել են ի վնաս պետության օրինական շահերի:

Գլխավոր հարկային տեսուչը, պարզելով, որ բետոնի արտադրության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարողին պատկանող արտադրամասում առանց աշխատանքային պայմանագրի փաստացի աշխատանքային գործունեություն են իրականացրել հարկային մարմնում գրավոր չձևակերպված անձինք, առկա իրավախախտումը չարձանագրելու և հետագայում ապօրինի համագործակցությունը նույն ձևով շարունակելու համար կաշառք է ստացել տնտեսվարողից։

Այնուհետև նույն պաշտոնատար անձը, գործելով խմբի կազմում, ստուգմանը ներգրավված 2 այլ հարկային տեսուչների հետ, կազմել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որում նշված ԱՁ-ում փաստացի աշխատող առնվազն 6 անձի՝ գրանցված աշխատող հանդիսանալու փաստը չի արձանագրվել: Արդյունքում՝ օրենքով սահմանված կարգով չեն կազմվել ընդհանուր 1․500․000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու ակտեր, չեն նշանակվել նույնչափ տուգանքներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է էական գույքային վնաս՝ չարձանագրված տուգանքի տեսքով։

Կաշառք ստանալու, ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Գլխավոր հարկային տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանք է ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված տնտեսվարողին:

Քրեական  նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում