Ադրբեջանը և Եվրամիությունը կստեղծեն բարձր մակարդակի տնտեսական աշխատանքային խումբ։ Այս մասին X-ում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպումից հետո։
«Մենք ակտիվ քննարկում ունեցանք Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։ Տարածաշրջանում խաղաղությունը բացում է շուկաների, առևտրի և ներդրումների հնարավորություններ։ Այս հնարավորություններից օգտվելու համար մենք համաձայնեցինք ստեղծել բարձր մակարդակի տնտեսական աշխատանքային խումբ։ Մենք կշարունակենք ամրապնդել մեր գործընկերությունը», - գրել է Կոսը։
Սեպտեմբերի 18-ին Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն Ադրբեջանում էր։ Նա այցելել էր նաև Արցախ։
Civilnet











