Սեպտեմբերի 19-ը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության օր

Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 19-ին արտահերթ նիստի ընթացքում օրենսդրական փոփոխություն է ընդունել՝ սեպտեմբերի 19-ը սահմանելով Արցախի ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր։
Որոշումը կայացվել է՝ ի հիշատակ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի, որը հանգեցրեց էթնիկ հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանությանը։
«Սեպտեմբերի 19-ը դաջվել է Արցախի ժողովրդի պատմական հիշողության մեջ որպես բռնի տեղահանության և գոյության պայքարի մեկնակետ», - ասված է Արցախի խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ։
Նոր օրենքը համալրում է «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենսդրական ակտը և շեշտադրում՝ Արցախի ժողովրդի շարունակական պայքարը իր իրավունքների վերականգնման և միջազգային ճանաչման համար։
Տեղադրություն
Civilnet










