Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն արդեն առաջ է տանում օգոստոսի 8-ի համաձայնագրերի իրականացումը. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն արդեն առաջ է տանում օգոստոսի 8-ի համաձայնագրերի իրականացումը. ԱՄՆ դեսպան

«ԱՄՆ-ն արդեն առաջ է տանում օգոստոսի 8-ի համաձայնագրերի իրականացումը»,- այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևանում ընթացքող ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ: Դեսպանը խոսել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և դրան հաջորդող գործընթացների, մի շարք ոլորտներում հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցության մասին:

Քրիստինա Քվինի գնահատմամբ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու կարիք ունեն և որքան արագ ավարտական տեսքի բերվի խաղաղությունը, այնքան ավելի արագ դրա օգուտները կնյութականանան:

Դեսպանը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը, նշել, որ շարունակական առաջընթացը և հարաբերությունների կարգավորումը նշանակալի օգուտներ կբերեն և' երկու երկրներին, և' ամբողջ տարածաշրջանին:

***

Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ ղեկավարների՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են համատեղ հռչակագրիր, որով նախատեսվում է ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագիրը:

Հռչակագրի կարևորագույն բաղադրիչներից է Սյունիքի մարզով տրանսպորտային ուղու ստեղծումը։ Այն նպատակ ունի ապահովելու «անխոչընդոտ հաղորդակցություն» Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության համար ստեղծելով «միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում