Գլխավոր Լրահոս

Այս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը միայն պատիվ է. Աջապահյան

Այս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը միայն պատիվ է. Աջապահյան

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպս Աջապահյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դատարանում եզրափակիչ խոսք ասաց:

Աջապահյանն իր խոսքը սկսեց՝ նշելով, որ մեղադրող կողմն այդպես էլ չի պատասխանել նախորդ նիստին իր բարձրացրած տասնյակ հարցադրումներին՝ փոխարենը կենտրոնանալով միայն 2022 թվականին իր կողմից «հեղաշրջում» բառի օգտագործման վրա։ «20 թվին ինչու՞ չեմ մեղադրվել, 21-ին ինչու՞ չեմ մեղադրվել, 22-ին ինչու՞ չեմ մեղադրվել, 23-ին ինչու՞ չեմ մեղադրվել, [...] 2025-ի կես տարի ինչու՞ չեն մեղադրվել, այս հարցերին չպատասխանեցիք», - դիմելով մեղադրողներին՝ հարցրեց նա։

Արքեպիսկոպոսը նաև անդրադարձավ իր ձերբակալության հանգամանքներին՝ հարցադրում անելով, թե ինչու է այն տեղի ունեցել «Մասկի շոուով Էջմիածնում», ինչու խուզարկությունն իրականացվել է առանց իրեն և փաստաբանին ծանուցելու, և ինչու չեն հարցաքննվել գործի համար կարևոր վկաներ՝ սկսած ՀՀ երեք նախկին նախագահներից։

Նա ընդգծեց, որ ներկա պայմաններում մեղադրյալի աթոռին լինելը համարում է ամենաշահեկան դիրքը. «Այս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը միայն պատիվ է,  ուրախություն է, և երջանկություն»։

Եզրափակելով խոսքը՝ Միքայել Աջապահյանը դիմեց  դատարանին՝ նշելով, որ նա կանգնած է ճամփաբաժանի առաջ՝ աջ (ճիշտ) և ձախ (սխալ) ճանապարհների միջև։

«Մեղավոր կճանաչեք, այո, ժամանակավոր որոշ բարիքներ կստանաք այսօրվա հանցագործ իշխանության կողմից, [...] կստանաք ժամանակավոր գովասանքներ և հավիտենական դատապարտություն։ Կգնաք աջ, կստանաք ժամանակավոր դժվարություններ, բայց հավիտենական արդարացում։ Ձեր օգուտը դուք գիտեք»,- ասաց նա։

Սրբազանը նշեց, որ վճիռն իր համար էական չէ. «Ինձ համար լրիվ մեկ է։ [...] Ես բանտում ավելի ազատ եմ»։ Նա իր խոսքը եզրափակեց՝ դիմելով իր համակիրներին և մեջբերելով Քրիստոսի խոսքերը. «Մի լացեք ինձ համար, այլ լացեք ձեր որդիների և ձեր զավակների համար»։

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17։30-ին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում