Գլխավոր Լրահոս

Միրզոյանն ու Բայրամովը մասնակցել են Ռուբիոյի հրավիրած ընթրիքին

Միրզոյանն ու Բայրամովը մասնակցել են Ռուբիոյի հրավիրած ընթրիքին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ատլանտյան ընթրիքին հյուրընկալել է ԵՄ և ՆԱՏՕ անդամ պետությունների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի և Ուկրաինայի արտգործնախարարներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Պետքարտուղարը կարևորել է խաղաղության պահպանման և բարգավաճման համար անդրատլանտյան գործընկերության նշանակությունը, խոսել է նաև զսպման հնարավորությունները բարձրացնելու նպատակով պաշտպանական ծախսերն ավելացնելու՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատմական պարտավորության մասին։ Ռուբիոն ընդգծել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ տալու համար շարունակական դիվանագիտական ներգրավվածության կարևորությունը։

Քննարկվել է նաև Չինաստանի վնասակար ազդեցության դեմ պայքարի հարցը, Մերձավոր Արևելքում կայունություն հաստատելու համատեղ գործակցությունը՝ այդ թվում ապահովելով, որ Իրանը երբեք միջուկային զենք չմշակի կամ չձեռք բերի, ինչպես նաև ԱՄՆ նախագահի ձեռքբերումները՝ Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության ճանապարհի վրա դնելու հարցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում