Գլխավոր Լրահոս

ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի փոխվարչապետը՝ հեռավար

ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի փոխվարչապետը՝ հեռավար

Հայաստան կմասնակցի ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին Մինսկում փոխվարչապետի մակարդակով, հայտարարել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պավել Ուտյոպինը։

«Մենք սպասում ենք ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարներին։ Գործնականում բոլորն անձամբ ներկա կլինեն և ներկայացված կլինեն կառավարության ղեկավարների մակարդակով։ Փոխվարչապետերի մակարդակով նիստերին կմասնակցեն Հայաստանը և Թուրքմենստանը», – ասել է նա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ Գրիգորյանը նիստին հեռավար կմասնակցի:

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Մինսկում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է` ո'չ ինքը, ոչ էլ Հայաստանից որևէ այլ պաշտոնյա չի մեկնի Բելառուս:

***

Երևանի և Մինսկի միջև հարաբերությունները ներկայումս լարված են։ Իրավիճակը սրվել է Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ հնչեցված գնահատականներից հետո։ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին և խոստացել է չմեկնել Բելառուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն այնտեղ նախագահ է։ Նա նաև ասել էր, որ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի մեկնի Բելառուս։ Այս հայտարարություններին հաջորդեց երկու երկրների կողմից խորհրդակցությունների համար դեսպաններին հետ կանչելու գործընթացը։

Հայաստանի իշխանությունները Բելառուսի գործողությունները դիտարկում են որպես ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակցային պարտավորությունների կոպիտ խախտում՝ հարցականի տակ դնելով կազմակերպության արդյունավետությունը և Հայաստանի հետագա անդամակցության նպատակահարմարությունը։

Այժմ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները գտնվում են պատմական նվազագույն մակարդակի վրա՝ պայմանավորված ռազմաքաղաքական խորը տարաձայնություններով և փոխվստահության կորստով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում