Գլխավոր Լրահոս

Մերձավանում տեղի ունեցած սպանության ֆոնին պաշտոնանկություններ՝ Արմավիրում

Մերձավանում տեղի ունեցած սպանության ֆոնին պաշտոնանկություններ՝ Արմավիրում

Մերձավանում սեպտեմբերի 23-ի ուշ գիշերը Փարաքարի համայնքապետի սպանության ֆոնին այսօր պաշտոնից ազատվել են Քննչական կոմիտեի և ոստիկանության Արմավիրի մարզային ստորաբաժանումների ղեկավարներ։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ստորագրած հրամանագրով իր դիմումի հիման վրա ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Նույն գործի շրջանակում՝ պաշտոնանկ է արվել նաև Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։ Տեղեկությունը հաստատել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Աղմկահարույց սպանությունից 2 օր է անցել, սակայն դեռևս իրավապահ մարմինները տեղեկություն չեն հաղորդել հանցագործի հայտնաբերման մասին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում