Փարաքարի համայնքապետի սպանության գործով ձերբակալված կա: Այս մասին 24news-ին հայտնել է քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը։
«Կա ձերբակալված անձ։ Բազմաթիվ օպերատիվ հետախուզական, քննչական միջոցառումներ ենք իրականացրել։ Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է»,- ասել է նա:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվածը Նարեկ Օհանյանն է, որն այս տարվա փետրվարին Մերձավանում կրակոցների հետևանքով սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկն է:
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Civilnet











