Գլխավոր Լրահոս

Բայրամովը Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը

Բայրամովը Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի Բյուրոյի գլխավոր խորհրդական Վայաթ Թոլքինի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ կողմերը անդրադարձել են Ադրեբեջան-ԱՄՆ կապերին, այդ թվում՝ ադրբեջանա-ամերիկյան Ռազմավարական գործընկերության խարտիայի աշխատանքներին, ինչպես նաև [օգոստոսի 8-ին] Վաշինգտոնյան համաձայնությունների կատարման հարցերին։ Երկու պատվիրակությունները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցեր։ 

Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ամերիկյան կողմի հետ Ռազմավարական գործընկերության խարտիա է ստորագրել 2025-ի հունվարի 14-ին՝ դեռևս ԱՄՆ նախկին վարչակազմի հետ։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում