Գլխավոր Լրահոս

Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Միքայել արք. Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Պատժի կրման ժամկետը կհաշվարկվի կալանավորման պահից։ Պատժաչափը հոկտեմբերի 3-ին սահմանեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Հանրային մեղադրողը սեպտեմբերի 29-ին միջնորդել էր Միքայել սրբազանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ հաշվանցելով մեղադրյալի՝ մինչ օրս արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։

Նախորդ նիստին պաշտպաններից Երեմ Սարգսյանը նշել էր, որ նմանաբնույթ մեղադրանք նախկինում եղել է ընդդիմադիր գործիչ Վազգեն Մանուկյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք՝ 400,000 դրամի չափով։ Փաստաբանը հիշատակել էր նաև այլ դատական գործեր, որոնք ընդհանրություններ ունեն այս դատավարության հետ՝ արձանագրելով, որ որպես կանոն ընդունվել է ավելի մեղմ պատիժ, քան ազատազրկումն է։

Գործի նախապատմությունը

Սեպտեմբերի 24-ին դատավոր Արմինե Մելիքսեթյանի վերդիկտով Միքայել սրբազանը մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքում։

Միքայել սրբազանն իրեն մեղավոր չի ճանաչում և մեղադրանքում քաղաքական ենթատեքստ է տեսնում։ Ըստ սրբազանի՝ մեղադրող կողմն այդպես էլ չի պատասխանել իր բարձրացրած տասնյակ հարցադրումներին՝ փոխարենը կենտրոնանալով միայն 2022 թվականին իր կողմից «հեղաշրջում» բառի օգտագործման վրա։ Նա նախորդ նիստերից մեկին հարց էր բարձրացրել. «2020 թվին ինչու՞ չեմ մեղադրվել, 2021-ին ինչու՞ չեմ մեղադրվել, 2022-ին ինչու՞ չեմ մեղադրվել, 2023-ին ինչու՞ չեմ մեղադրվել»։

Նա նաև շեշտել է, որ ներկա պայմաններում մեղադրյալի աթոռին լինելը համարում է ամենաշահեկան դիրքը. «Այս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը միայն պատիվ է, ուրախություն է և երջանկություն»։

Գևորգ (Միքայել) Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ, 2024 թվականի փետրվարի 3-ին և 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցներին տված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Պաշտպանական կողմը պնդում է, որ դատական գործընթացն անցկացվել է «ամենապրիմիտիվ և ամենակոպիտ խախտումներով»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում