Գլխավոր Լրահոս

Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն․ Բայրամով

Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն․ Բայրամով

Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը և այնտեղ ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։

Բայրամովն ասել է, թե «Ադրբեջանի հետևողական քայլերը՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար», ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ 

«Այս հնարավորությունը պատշաճ կերպով գնահատելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանը պետք է լուծի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջները, ինչպես ամրագրված է նրա սահմանադրության մեջ», - նշել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը կարևորելով «Թրամփի ուղին», նշել է, որ այն մեծ նշանակություն ունի տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման գործում։ Բայրամովը, սակայն, այս համատեքստում կրկնել է նախագահ Իլհամ Ալիևի թեզը, թե TRIPP երթուղին ապահովելու է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» միջոցով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում