Գլխավոր Լրահոս

Քննչական կոմիտեում Փարաքարի դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել

Քննչական կոմիտեում Փարաքարի դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել

Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում գերեզմանատունը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից հետո իրավիճակը լարված է համայնքում։  Նախօրեին վնասել էին համայնքի ղեկավարի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Հովհաննիսյանի եղբոր գերեզմանաքարը, ինչից հետո ծեծկռտուք էր եղել։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով: 5 անձ ձերբակալվել է։

***

Սեպտեմբերի 26-ին Մերձավանում սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը։ Նրա սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։ Նա նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։

Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է նաև Գևորգ Հարությունյանը։ Նա խոստովանական ցուցմունք է տվել Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով։ Իրավապահները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում