Գլխավոր Լրահոս

Ռուբեն Վարդանյանի կալանքի գործով որոշում կայացրած ՄԱԿ անդամը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ

Ռուբեն Վարդանյանի կալանքի գործով որոշում կայացրած ՄԱԿ անդամը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքի համաձայն՝ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամ Գաննա Յուդկիվսկան, որը մասնակցել է Ռուբեն Վարդանյանի կալանքի գործով որոշման կայացմանը, ունի շահերի բախում, ինչը անվավեր է դարձնում այդ որոշումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Free Armenian Hostages-ը։

Ըստ հրապարակման, ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը 2025-ի փետրվարի 17-ին  զեկույց էր հրապարակվել, թե Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կամայական չէ։ Սակայն Օկամպոյի զեկույցը բացահայտում է, որ այդ որոշումը կայացրած խմբի անդամ Գաննա Յուդկիվսկան ունի մասնագիտական, ֆինանսական և անձնական սերտ կապեր Ադրբեջանի հետ։

Մասնավորապես, նշվում է, որ Յուդկիվսկան «Equity» իրավաբանական ընկերության անդամ է, որը ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) շահերը։ Բացի այդ, նրա ամուսինը՝ Գեորգի Լոգվինսկին, քաղաքական կապեր ունի Ադրբեջանի ղեկավարության հետ և հրապարակավ պաշտպանել է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը։

Զեկույցում նշվում է, որ այս կապերը հակասում են ՄԱԿ-ի մի շարք կանոնների, որոնք պահանջում են անկախություն, անաչառություն և ինքնաբացարկ՝ շահերի բախման դեպքում։ Այս հանգամանքը Ռուբեն Վարդանյանի փաստաբանական խմբին հնարավորություն է տալիս պահանջելու որոշման վերանայում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում