Գլխավոր Լրահոս

Հայաստանը չի արտահանձնի Վրաստանի քաղաքացուն Ռուսաստան․ նա ազատ է արձակվել

Հայաստանը չի արտահանձնի Վրաստանի քաղաքացուն Ռուսաստան․ նա ազատ է արձակվել

Հայաստանում կալանավորված Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանին ազատ է արձակվել։ Հայաստանը մերժել է Ռուսաստանի արտահանձնման պահանջը՝ պատճառաբանելով, որ դա կարող է վտանգել նրա անվտանգությունը։ Լուրը հայտնել է վրացի քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Թումասիանին։

Կինոիանին ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին՝ Հայաստան-Վրաստան սահմանին։ Հայաստանի դատարանը նրա նկատմամբ կիրառել էր 40-օրյա կալանք՝ արտահանձնման հարցով։ Կալանավորման հիմքում ընկած էր ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) գերագույն դատարանի վճիռը։ Ռուսաստանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ մեղադրելով Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ կռվելու մեջ։

Թումասիանին նաև հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի նաև Հայաստանում կալանավորված մեկ այլ վրացի՝ Վանո Սաբաշվիլիի գործով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում