Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել բավարարել Գլխավոր դատախազության հայցը մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի դեմ։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ Պողոսյանից կբռնագանձվի ավելի քան 25 մլն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս։
Ըստ գործի փաստական հանգամանքների՝ վնասը պատճառվել է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Գուգարք» ընկերության միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» 2007-ին և 2008-ին կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով:
Դատարանը հիմնավոր է համարել Հասմիկ Պողոսյանի կողմից երկու պայմանագրերի կապակցությամբ հակաիրավական վարքագծի առկայության վերաբերյալ Դատախազության փաստարկները և բավարարել է հայցը:
Civilnet











