Գլխավոր Լրահոս

Մերձավանում սպանության նախապատրաստություն է բացահայտվել․ ՔԿ

Մերձավանում սպանության նախապատրաստություն է բացահայտվել․ ՔԿ

Մերձավանում սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն։

«Սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի շարք տներում կատարվել են քննչական գործողություններ, մեկ անձ ձերբակալվել է»,- փոխանցեցին ՔԿ-ից։

Մեր տեղեկություններով՝ ձերբակալված անձի մոտ զենք են հայտնաբերել։

Սեպտեմբերի 23-ին Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, անհայտ անձինք պղծել էին Գրիգոր Օհանյանի շիրիմը, համայնքում նաև վիճաբանություն է եղել։

Համայնքում պայթյունավտանգ լարվածությունը սկիզբ է առել փետրվարին, երբ զինված բախում էր տեղի ունեցել ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ։ Բախման հետևանքով, հենց իր ծննդյան օրը, սպանվել էր նրա ազգականը՝ Գրիգոր Օհանյանը, որը մահացել էր իր եղբոր՝ Նարեկ Օհանյանի ձեռքերում։ Այդ գործով մեղադրյալների թվում է նաև սեպտեմբերի 23-ին սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը։

Վոլոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվում է 20-ամյա Գևորգ Հարությունյանը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ երիտասարդը խոստովանել է, որ ինքն է սպանել Գրիգորյանին՝ վրեժխնդիր լինելով Գրիգոր Օհանյանի մահվան համար։ Հոկտեմբերի 6-ին մեղադրյալի մասնակցությամբ Մերձավանի գերեզմանատանը քննչական գործողություններ են իրականացվել․ նա ցույց է տվել այն վայրը, որտեղ սովորել է կրակել։

Իր հերթին, Նարեկ Օհանյանը հերքում է իր մասնակցությունը Վոլոդյա Գրիգորյանի սպանությանը՝ պնդելով, որ ունի ապացույցներ, թե դեպքի պահին տանն է եղել։ Քննչական կոմիտեի ղեկավարն էլ ավելի վաղ ասել էր, որ սպանությունից մեկ ժամ առաջ Նարեկ Օհանյանն իրեն պատկանող շինության տարածքում կրակ է վառել այն տարայի մեջ, որտեղ հետագայում հայտնաբերվել են ենթադրյալ մարդասպանի հագուստն ու այլ իրեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում