Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցով առաջիկայում լավ նորություններ կլինեն: ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսին Միրզոյանը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին Շարմ Էլ Շեյխում Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում Ադրբեջանի գործընկերների հետ զրույցում քննարկել են գերիների հարցին:
«Հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում»,- ասաց նախարարը:
Հարցին, թե այլ երկրների միջոցով հնարավոր է արդյոք տեղեկություն ստանալ հայ գերիների մասին, նախարարն արձագանքեց՝ այո, բայց այս հարցում այժմ առաջնային խողովակը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են:
«Երրորդ երկրների մասնակցությունը պատանդառված անձանց մասին տեղեկությունների փոխանցման հարցում կարևոր է, հատկապես, որ Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանում, իսկ մեր աշխատանքներն այդ ուղղությամբ հիմնականում այդ խողովակով էին արվում և այժմ այդ բացը պետք է որևէ կերպ լրացնենք: Երրորդ երկրների հետ շփումներում մենք այս հարցը մշտապես բարձրացնում ենք, բայց առաջնային խողովակը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են»,- ասաց նախարարը:
Civilnet











