Գլխավոր Լրահոս

Վերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից

Վերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա է արատավոր պրակտիկա՝ զննում են փաստաբանների կողմից իրենց կալանավորված վստահորդներին փոխանցված փաստաթղթերը։

«Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները (ՔԿՀ) զննում են (գրաքննում) փաստաբանների կողմից իրենց կալանավորված վստահորդներին փոխանցված փաստաթղթերը: Ընդ որում, եթե փոխանցված նյութը, ըստ ՔԿՀ աշխատակիցների, քրեական գործի հետ ուղիղ չի առնչվում, ապա վերցնում են կալանավորված անձի ձեռքից»,- գրում է Զոհրաբյանը։

Փաստաբանը բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարան, որը մակագրվել է Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանին, սակայն, ըստ փասատաբանի, դատավորը խախտում չի գտել և բողոքը մերժել է։

Ըստ Զոհրաբյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը հոկտեմբերի 6-ի որոշմամբ բավարարել է իր բողոքը՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը և հաստատելով Միքայել Սրբազանի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը: Վերաքննիչ դատարանը նաև պարտավորեցրել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին միջոցներ ձեռնարկել արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ:

«Վերաքննիչ դատարանի որոշումը կարևոր դատական ակտ է այս արատավոր պրակտիկան վերացնելու համար»,- գրել է փաստաբանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել են 2 տարվա ազատազրկման՝ կալանավորման պահից հաշված: Նա մեղավոր չի ճանաչում և մեղադրանքը համարում է քաղաքական, իսկ պաշտպանները քննությունը գնահատում են «խախտումներով»: Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել 2024 և 2025 թվականներին լրատվության միջոցով իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում