Գլխավոր Լրահոս

ՔԿ-ն ներկայացրել է հոգևորականներին բերման ենթարկելու պատճառը

ՔԿ-ն ներկայացրել է հոգևորականներին բերման ենթարկելու պատճառը

Հոգևորականները բերման են ենթարկվել՝ ծառայողական լիազորությունները կամ դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։ ՍիվիլՆեթին այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- հայտնեցին ՔԿ-ից:

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ այսօր Արագածոտնի թեմի 6 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո:

Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չեմ, թե ուր է:



Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում