Գլխավոր Լրահոս

Ամեն օր ջանք ենք գործադրում, որ ունենանք կոնկրետ արդյունքներ․ Փաշինյանը՝ գերիների մասին

Ամեն օր ջանք ենք գործադրում, որ ունենանք կոնկրետ արդյունքներ․ Փաշինյանը՝ գերիների մասին

«Բաքվում պահվող անձանց հետ կապված մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, ամեն օր մաքսիմալ ջանք ենք գործադրում, որ ունենանք կոնկրետ արդյունքներ»‎,- այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ 

Վարչապետի խոսքով՝ քանի դեռ արդյունքներ չկան, ինքը չի կարող հայտարարություն անել այդ մասին։  

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հույս էր հայտնել, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցով առաջիկայում լավ նորություններ կլինեն:

***

2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց թվում են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն պաշտոնապես ընդունում է իր մոտ 23 հայ պատանդների առկայությունը, որոնց մեծ մասը գերեվարվել է 2020-ի պատերազմից հետո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում