Գլխավոր Լրահոս

Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց. արք. Գալստանյանի գործով նիստը դռնփակ է

Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց. արք. Գալստանյանի գործով նիստը դռնփակ է

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով մեղադրյալներից Տիգրան Գալստյանը հոկտեմբերի 13-ին տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Նա այժմ շարունակում է մնալ բուժհաստատությունում և չի մասնակցելու այսօրվա դատական նիստին։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկանքի համաձայն՝ Տիգրան Գալստյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը չցանկացավ հայտնել ախտորոշումը։ Մելիքյանը նշեց, որ իր պաշտպանյալի բուժումը շարունակվում է, սակայն առողջական վիճակը թույլ էր տալիս մասնակցել դատական նիստին․ «Պարզապես նրա համար պատշաճ ուղեկցում չի ապահովվել»։

Դրանից հետո նիստը շարունակվեց դռնփակ ռեժիմով։ Պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ կարգով՝ որոշ հանգամանքների վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու նպատակով։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու մի խումբ անձինք մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու փորձը ձախողվելուց հետո՝ 2024-ի նոյեմբերից, Բագրատ սրբազանն ու շարժման մի շարք մասնակիցներ խմբով նախապատրաստվել են իշխանությունը զավթելուն։ Մեղադրանքի համաձայն՝ նրանք ձեռք են բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում