Գլխավոր Լրահոս

Կաթողիկոսը հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

Կաթողիկոսը հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

Հոկտեմբերի 16-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպել է Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու քաջալերանքը բերեց քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից»‎,- ասված է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի 6 հոգևորականի և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո: Արագածոտնի թեմի առաջնորդին երկու ամսով կալանավորել են՝ հիմք ընդունելով Տեր Արամի հայտարարությունը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քննել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի հայտարարությունները։

Սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսության եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ 2021-ին Հայ առաքելական եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում