Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը երկու ամսով կալանավորվել է։
Բագրատ Գալստանյանի ու մյուսների գործով հոկտեմբերի 17-ի նիստից հետո իրավապահները բերման էին ենթարկել մեղադրյալներից մեկի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:
Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ իրավապահները փաստաբան Կոչուբաևին բերման ենթարկելուց պառկեցրել են ասֆալտին։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ»:
Կոչուբաևը նախօրեին ֆեյսբուքում գրառում էր կատարել, որում մասնավորապես գրել էր․
«Վիժվածքներ
Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։
Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք․․․»,- գրել էր Կոչուբաևը։
Civilnet











