Գլխավոր Լրահոս

Արամ Ա-ն դատապարտել է հոգևորականների ձերբակալությունները

Արամ Ա-ն դատապարտել է հոգևորականների ձերբակալությունները

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն դատապարտել է հոգևորականների ձերբակալությունները և  անընդունելի համարել այս երևույթը։ 

Վեհափառ Հայրապետը հանձնարարել է ներկայում մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսյանին՝ «իր մտահոգութիւնն ու դատապարտումը փոխանցէ քաղաքական ու պետական պատասխանատուներուն եւ նոյնիսկ վարչապետին»։

Հայտարարության համաձայն՝ Վեհափառ Հայրապետի մոտեցումն այն է, որ «կարելի փութով պետութիւն֊եկեղեցի ներկայ վատառողջ վիճակը պէտք է վերջ գտնէ», քանի որ «մեր ազգին ու Հայրենիքին գերագոյն շահերը կը պահանջեն, որ մեր ազգի երկու կարեւոր սիւներուն՝ պետութեան ու եկեղեցւոյ յարաբերութիւնը ըլլայ սերտ ու ամուր»։

Հոկտեմբերի 16-ին Կառավարությունից հայտնել էին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեանին։ Ըստ Կառավարության տարածած հաղորդագրության՝ Արքեպիսկոպոսը վարչապետին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։

Նիկոլ Փաշինյանն էլ խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Արամ Ա Կաթողիկոսին։

Վերջին օրերին սաստկացել է հարձակումները հոգևորականների դեմ։ Հոկտեմբերի 15-ին բերման է ենթարկվել Արագածոտնի թեմի վեց հոգևորական և թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որն ավելի ուշ երկու ամսով կալանավորվեց։ Իրավապահները խուզարկվել են նաև նրանց բնակարանները: Արագածոտնի թեմի առաջնորդին երկամսյա կալանավորման համար հիմք են ընդունել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի հայտարարությունը, որ նա արել է սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսության եթերում։ Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումն» այդ հայտարության հիման վրա հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քննել Տեր Արամ քահանայի հայտարարությունները, որն ասել էր, թե 2021-ին Հայ առաքելական եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում