Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։ Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին»,- հայտնում են կոմիտեից։
Ձերբակալվածը նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն է, ով Իջևանը ղեկավարել է 1999-2011-ը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Վարուժան Ներսիսյանը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006-ի փետրվարի 24-ին 1991,800 դրամով վաճառվել է իր նախկին ենթակային՝ առանց վերջինիս գիտության: Արդյունքում՝ համայնքի ղեկավարը փաստացի դարձել է նշված անձի անվամբ ձեռք բերված հողատարածքի սեփականատերը:
Civilnet











