ԱԱԾ-ն մտել է Գյումրիի քաղաքապետարան։
Համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները մտել քաղաքապետարանի շենք։ Տեսանյութերում երևում է նաև, որ քաղաքապետարանի սենյակներից մեկի դուռը կոտրված է, ներսում ԱԱԾ աշխատակիցներ են։
Abc media-ի տեղեկություններով՝ 60-70 ուժայիններ մուտք են գործել քաղաքապետարան, ձերբակալելու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Գյումրիի քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացնում։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում Գյումրիի համայնքապետարանում»,- հայտնում են կոմիտեից։
Civilnet











