Գյումրիիի քաղաքապետարանում իրավապահ մարմինների գործողությունների ֆոնին ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, նախազգուշացնելով, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից»,- ասված է հաղորդագրությունում։
Վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիի քաղաքապետարանում քննչական գործողություններ է իրականացնում։ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի և ևս յոթ անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։
Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել Վարդան Ղուկասյանի զրույցից։
Civilnet











