Գլխավոր Լրահոս

Չի ապահովվել մի շարք մանկապարտեզների բնականոն աշխատանքը․ ՄԻՊ-ն արձագանքել է Գյումրիի դեպքերին

Չի ապահովվել մի շարք մանկապարտեզների բնականոն աշխատանքը․ ՄԻՊ-ն արձագանքել է Գյումրիի դեպքերին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 20-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Գյումրու քաղաքապետարանի դիմաց իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։ Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանը։

Հրապարակումներ են շրջանառվել առ այն, որ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է առերևույթ անհամաչափ ուժ, մի խումբ անձինք տեղափոխվել են Ոստիկանության բաժին:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը տվյալ պահին այց է իրականացնում Ոստիկանության համապատասխան բաժին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Բացի այդ՝ մշտադիտարկման արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ստեղծված իրավիճակի հետևանքով չի ապահովվել համայնքում գործող մի շարք մանկապարտեզների բնականոն աշխատանքը, ինչն իր ազդեցությունն է ունեցել երեխաների նախադպրցական կրթության իրավունքի վրա:

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ նշված և ցանկացած այլ գործընթացներում անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքով:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայումս ուսումնասիրում է շրջանառվող բոլոր տեղեկությունները՝ իր մանդատի շրջանակներում համապատասխան արձագանք ապահովելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում