Գլխավոր Լրահոս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից կբռնագանձվի 1,2 մլրդ դրամ․ դատարանը վճիռ է կայացրել

Մանվել Գրիգորյանի ժառանգներից կբռնագանձվի 1,2 մլրդ դրամ․ դատարանը վճիռ է կայացրել

Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց։

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ։

Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը դատարան էր ներկայացրել 2022-ի հունիսի 28-ին։

Դատախազությունից հայտնում են, որ հայցադիմումի մերժված մասով կներկայացվի վերաքննիչ բողոք։

Մասնավորապես, բռնագանձման ենթակա գույքերն են՝

  • Տարածք Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մաշտոցի փողոցում,
  • Բնակելի տուն Վաղարշապատ համայնքի Ալավերդյան փողոցում,
  • Կիսակառույց բնակելի տուն Արմավիրի մարզի Արշալույս համայնքում,
  • Բնակելի տուն Վաղարշապատ համայնքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցում,
  • Բնակելի տուն Վաղարշապատ համայնքի Անդրանիկ թաղամասում,
  • Բնակելի տուն Վաղարշապատ համայնքի Չարենց 1-ին թաղամասում,
  • Կիսակառույց բնակելի տուն Վաղարշապատ համայնքի Ա.Մանուկյան թաղամասում,
  • Հողամաս Արմավիրի մարզի Արշալույս բնակավայրի 17 փողոցում,
  • Հասարակական կառուցապատման հողամաս Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի Զ.Անդրանիկի պողոտայում,
  • MAYBACH մակնիշի ավտոմեքենա,
  • TOYOTA LC 200 4.0, GAZ 22, GAZ 24, GAZ 24-02 և MOSKVICH 407 մակնիշի ավտոմեքենաներ,
  • Գինու, կոնյակի գործարանին տրված 254 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը,
  • Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 33 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը,
  • Երկու բանկերում առկա շուրջ 9 հազար ԱՄՆ դոլարի ավանդը,
  • Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 14 միլիոն 592 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը,
  • Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանին տրված 4 միլիոն 777 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը,
  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15,9456% բաժնեմասը,
  • Բանկում առկա 14 միլիոն 715 հազար դրամի և 300 ԱՄՆ դոլարի ավանդները,
  • 224 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս,
  • 14 միլիոն 654 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում