Գլխավոր Լրահոս

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նոր եզրակացություն. Գևորգ Հարությունյանի ԴՆԹ-ն հայտնաբերվել է իրերի վրա

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նոր եզրակացություն. Գևորգ Հարությունյանի ԴՆԹ-ն հայտնաբերվել է իրերի վրա

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Համաձայն եզրակացության՝ խուզարկությամբ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից ու ուսակապիչից և կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են մեղադրյալ Գևորգ Հարությունյանին բնորոշ գենետիկական բնութագրին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանին իրավապահները հոկտեմբերի 6-ի առավոտյան ուղեկցել էին Մերձավանի գերեզմանոց։

Սեպտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը։

Հոկտեմբերի սկզբին իրավապահները հայտարարել էին միջադեպը բացահայտելու մասին։ Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Գևորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, իսկ Գևորգ Հարությունյանը՝ Օհանյան եղբայրների ընկերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում